AM
1 Հուլիս 2009 - 10:31 AMT

Իրանը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

Սեյեդ Ալի Սաղայան. Իրանն ողջունում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը: Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարելի է միայն ողջունել: «Իրանը միշտ կողմ է եղել բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ»,-ասել է դիվանագետը: