AM
3 Հուլիս 2009 - 18:46 AMT

Բաքվում դատում են Լիբանանի քաղաքացիների, որոնք ահաբեկչություն էին պատրաստում Իսրայելի դեսպանատան դեմ

Բաքվում ծանր հանցագործությունների դատարանում անցնում է պետական դավաճանության եւ լրտեսության մեջ մեղադրվող հանցավոր խմբի գործով դատավարությունը: Մեղադրյալների աթոռին են Լիբանանի երկու քաղաքացիներ` Քյարակի Ալի Մահոմեդը, Նաջմադդին Ալի Հուսեյնը, եւ Ադրբեջանի քաղաքացիներ` Վիդադի Ռասուլովը, Մուշվիղ Ամանովը, Աֆգան Բաբաշովն ու Ջավիդ Մամեդովը:

Դատավարության ժամանակ Լիբանանի քաղաքացի Քյարակի Ալի Մահոմեդը հայտարարել է, թե Ադրբեջան է ժամանել Բաքվում Իսրայելի դեսպանատան մասին տեղեկություններ հավաքելու եւ ահաբեկչություն կազմակերպելու նպատակով:

Այս անձիք համագործակցել են «Հեզբոլլահ» կազմակերպության, իսլամական հեղափոխության պահապանների «Սեպահ» կորպուսի հետ` Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի, Բաքվում Իսրայելի դեսպանատան դեմ ուղղված ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու նպատակով, հաղորդում է Day.az-ը: