Հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու նրա թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հարաբերություններն իսլամական աշխարհի հետ: Նախագահ Գյուլը շնորհակալություն է հայտնել Օբամային Կահիրեում վերջինիս ելույթի համար, որը կծառայի ԱՄՆ-ի եւ մահմեդականների հարաբերությունների ամրապնդմանը, հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:





