AM
6 Հուլիս 2009 - 09:32 AMT

Ձերբակալվել է ՀԱԿ-ի երիտասարդական թեւի ներկայացուցիչը

Հուլիսի 5-ին ձերբակալվել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը, ասվում է Հայ ազգային կոնգրեսի Երիտասարդական խորհրդի մամլո հաղորդագրության մեջ: ՀԱԿ-ի Երիտասարդական խորհրդի գնահատել է դա որպես ՀՀ պետականության եւ մեր երկրի ապագայի նկատմամբ կատարված հանցագործություն եւ պահանջում է անհապաղ ազատ արձակել իր ակտիվիստին: