AM
7 Հուլիս 2009 - 10:18 AMT

Թեհրանում անջատվել է SMS-հաղորդագրություններից օգտվելու հնարավորությունը

Թեհրանում անջատվել է SMS-հաղորդագրություններից օգտվելու հնարավորությունը: Սկզբում SMS-հաղորդագրություններից օգտվելու հնարավորությունը արգելափակվել էր հունիսի 11-ին` նախագահական ընտրությունների նախօրեին: Հուլիսի 1-ին արգելափակումը հանվել էր, սակայն հուլիսի 7-ից Թեհրանի բնակիչները կրկին չեն կարող օգտվել այդ ծառայությունից:

Հունիսի 13-ին, բողոքի ակցիաների ժամանակ բջջային կապը Թեհրանում լիովին անջատված էր:

Հուլիսի 6-8-ին ընդդիմությունը մտադիր էր համազգային գործադուլ հայտարարել ի նշան բողոքի Ահմադինեժադի վերընտրամն դեմ: Սակայն իշխանությունները հուլիսի 7-8-ը հանգստայն օրեր հայտարարեցին, պարզաբանելով, որ դա անհրաժեշտ է բնապահպանական իրավիճակի առողջացման համար, հաղորդում է The Earth Times-ը: