AM
7 Հուլիս 2009 - 19:42 AMT

Սանքտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսն աշխատանքային այցով մեկնել է Պսկով

Սանքտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով ժամանել է Պսկով: Գլխավոր հյուպատոսի հետ Պսկովում էր գտնվում Սանքտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսի գործերի կառավարիչ Տիգրան Բալայանը:

Այցի շրջանակներում Վ.Հակոբյանը կհանդիպի Պսկովի մարզի փոխնահանգապետ Սերգեյ Պերնիկովի հետ, կողմերը կքննարկեն գործընկերային հարաբերությունների հեռանկարները, այնուհետեւ հանդիպում կունենա քաղաքաի ղեկավարության հետ:

Նախատեսվում է նաեւ Վ.Հակոբյանի հանդիպումը Պսկովում ԱԳՆ ներկայացուցչի պաշտոնակատար Վլադիմիր Միխայլովի հետ, հաղորդում է regions.ru-ն: