AM
9 Հուլիս 2009 - 11:13 AMT

Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները կհանդիպեն սեպտեմբերին

Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների Բրյուսելում հուլիսին նախատեսվող հանդիպումը չի կայանա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հասարակական խորհրդի ղեկավար Մասիսի Մաիլյանը: «Ինչպես պարզվել է, նախարարական «ԵՄ եռյակը» հուլիսին կլինի Մոսկվայում, ուստի որոշում էր կայացվել հետաձգել Բրյուսելում կայանալիք հանդիպումը», – նշել է Մաիլյանը, ավելացնելով, որ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը տեղափոխվել է սեպտեմբեր: