AM
10 Հուլիս 2009 - 09:13 AMT

Փորձագետ. Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը հանդես է գալիս անհիմն հայտարարություններով

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը բավականին հաճախ է հանդես գալիս աղաղակող եւ անհիմն հայտարարություններով, արդարացնելով իր կեղծանունը, որը նշանակում է «սոխակի որդի»: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարեց ղարաբաղյան հակամարտության գծով փորձագետ Արսեն Մելիք-Շահնազարովը: «Դերասանի եւ դեսպանի աղաղակող խոսքերը զենքը վերցնելու պատրաստակամության մասին, միանգամայն նրա ոգով են, սակայն ուրիշ պատասխանի, քան կոպիտ արեւելյան ասացվածքն է իգիթի եւ սրի մասին, նրանք արժանի չեն», – նշել է Մելիք-Շահնազարովը:

Նախօրեին Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին հայտարարել էր «Շուշին ետ գրավելու համար զենք վերցնելու պատրաստակամության մասին: