AM
11 Հուլիս 2009 - 18:34 AMT

Իրանը նոր առաջարկներ է նախապատրաստում Արեւմուտքի համար

Իրանը նոր առաջարկներ է նախապատրաստում Արեւմուտքի համար: Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթակին: >Մենք մտադիր ենք առաջարկների նոր փաթեթ ներկայացնել, որի հիման վրա հնարավոր կլինի պայմանավորվել տարածաշրջանյին ու միջազգային հարցերի շուրջ»,-ասել է նա` հավելելով, որ Իրանի վերաբերյալ G8 հայտարարություններում ոչ մի նոր բան չկա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ակվիլայում Բարաք Օբաման հայտարարել էր, որ Արեւմուտքի երկրները մտահոգված են Իրանի միջուկային ծրագրով: