AM
13 Հուլիս 2009 - 06:38 AMT

Միջնորդները հույսեր են տածում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցություններում առաջընթացի վերաբերյալ

«Դժվար է ասել, թե ինչ կարելի է սպասել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Մոսկվայում հուլիսի 17-ին կայանալիք հանդիպումից, սակայն տարածաշրջան իմ այցի ժամանակ ես նկատեցի, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կառուցողական մոտեցում են դրսեւորել ղարաբաղյան խնդրի լուծմանը», – այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահ Մեթյու Բրայզան : Նրա խոսքերով, վերջին իրադարձությունները որոշ չափով լավատեսություն են ներշնչում: «Մենք Մոսկվայում կայանալիք հանդիպումից առաջընթաց ենք ակնկալում, Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման համեմատությամբ», – ընդգծել է ամերիկացի դիվանագետը: