AM
13 Հուլիս 2009 - 15:59 AMT

Ազգային ժողովի նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները

Հուլիսի 13-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ – լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանին:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին հայ-իրանական հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգությանը, Արցախի հիմնախնդրի կարգավորմանը – Իրանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ, հաղորդում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: