AM
13 Հուլիս 2009 - 16:36 AMT

Հայ-ֆրանսիական հարաբերություններն իդեալական են

Հայ-ֆրանսիական հարաբերություններն իդեալական են: Սա բազմիցս է իր արտահայտությունը գտել ինչպես Երեւանի, այնպես էլ Փարիզի կողմից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: «Հարաբերությունները Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ զարգանում են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական մակարդակով: Մեր երկրների միջեւ դարավոր բարեկամություն է, մեր հարաբերությունները սկսել են զարգանալ դեռեւս միջնադարում»,-ասել է դիվանագետը` շեշտելով հայ համայնքի կարեւորությունը երկկողմ հարաբերություններում:

Երկկողմ հարաբերությունների համատեքստում Սերժ Սմեսովը կարեւորել է ապակենտրոնացված համագործակցությունը, որը նախատեսում է համագործակցություն Ֆրանսիայի ու Հայաստանի քաղաքների ու տարածաշրջանների միջեւ: