AM
14 Հուլիս 2009 - 17:16 AMT

Եվրախորհրդարանի նախագահ է դարձել Լեհաստանի նախկին վարչապետը

Լեհաստանի կառավարության նախկին ղեկավար Եժի Բուզեկը հուլիսի 14-ին ընտրվել է Եվրախորհրդարանի նախագահ: Ամենախոշոր խմբակցության` քրիստոնյա դեմոկրատների ներկայացուցիչն այդ պաշտոնում փոխարինել է գերմանացի քաղաքական գործիչ Հանս-Գերտ Պոտերինգին:

Նրա թեկնածությունն ընտրություններում առաջադրվել էր սոցիալ-դեմոկրատների հետ համատեղ: 2,5 տարի հետո, այսինքն Եվրոխորհրդարանի աշխատանքի կես ժամկետի լրանալուն պես, լիբերալ-պահպանողական Բուզեկին Եվրախորհրդարանի ղեկավարի պաշտոնում կփոխարինի սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչը: Այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն համարվում է Եվրախորհրդարանում սոցիալիստների խմբակցության ղեկավար, գերմանացի Մարտին Շուլցը, հաղորդում է AP-ը: