ԼՂՀ Մարդակերտի շրջանի Ծմակահող գյուղում տեղի է ունեցել զոհված 10 ազատամարտիկներին նվիրված հուշարձանի եւ 1976-77թթ. Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ հայերի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Խաչիկ Արաբյանի անվան ակումբի բացման արարողությունը: Բացմանը ներկա էին զոհված ազատամարտիկների հարազատներն ու մերձավորները, համագյուղացիները, ԼՂՀ զոհված ազատամարտիկների մայրերի միության ներկայացուցիչները: Հուշահամալիրը կանգնեցվել է Կանադայում ՀՅԴ ներկայացուցիչ Րաֆֆի Բեքնազյանի ջանքերով: Հուշահամալիրի ճարտարապետն է Արմեն Պետրոսյանը:





