AM
16 Հուլիս 2009 - 14:03 AMT

Պետք է բացառել խաղաղապահների տեղակայումը ղարաբաղյան հակամարտության գոտում

Խաղաղապահ ուժերի տեղակայումը տարածաշրջանում վտանգավոր է եւ պետք է բացառվեն նման ուղղությամբ կատարվող բոլոր փորձերը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: «Անհրաժեշտ է խուսափել խաղաղապահ ուժերի տեղակայումից, հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից, ինչպես նասեւ այն պետություններից, որոնք անմիջական շահեր ունեն տարածաշրջանում»,-հայտարարել է հայ փոխձագետը` հիշեցնելով ռուս խաղաղապահների գործողությունները Հարավային Օսեթիայում:

Անդրադառնալով որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելու հնարավորությանը, Ս.Գրիգորյանը նշել է, որ այդ մասին կարելի կլինի խոսել միայն Լեռնային Ղարաբաղի անվտանգության իրական երաշխիքներ ստանալուց հետո: