AM
16 Հուլիս 2009 - 17:47 AMT

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ցավակցական խոսքը Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ. «Սրտի մեծ ցավ ապրեցի` տեղեկանալով Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի աղետալի անկման գույժի մասին, որի հետ-անքով եղել են բազմաթիվ զոհեր:

Այս ծանր պահին Ազգային ժողովի եւ իմ անունից ցավակցություն ու եղբայրական զորակցություն եմ հայտնում այս ողբերգությանն առնչվող բոլոր ընտանիքներին ու նրանց մերձավորներին: Վշտակցում եմ ինքնաթիռի վթարի հետ-անքով զոհված անձնակազմի եւ ուղ-որների հարազատներին – բարեկամներին: Խաղաղություն այս աղետի բոլոր զոհերի հոգիներին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նաեւ ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական խորհրդի Մաջլիսի նախագահ Ալի Լարիջանիին»,-ասվում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության մեջ: