Կիեւի մարզի հայ համայնքը մտադիր է քրեական գործ հարուցել «Երեկոյան Վասիլկով» թերթի խմբագիր Իգոր Մոսիյչուկի դեմ, հայց ներկայացնելով դատախազություն:
Ինչպես հաղորդում է Analiatiak.at.ua-ն, պատճառը հրապարակումն է թերթում Մարգանցում արյունոտ ծեծկռտուքի մասին եւ գլխավոր խմբագրի սուբյեկտիվ մեկնաբանությունները միջադեպի վերաբերյալ:





