AM
18 Հուլիս 2009 - 12:48 AMT

Ջոզեֆ Բայդենը կայցելի Ուկրաինա եւ Վրաստան

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը գալիք շաբաթ կայցելի Ուկրաինա եւ Վրաստան: Ինչպես հայտարարել է փոխնախագահի խորհրդական Թոնի Բլինկենը, Ջոզեֆ Բայդենը Կիեւում եւ Թբիլիսիում ելույթ կունենա այդ երկրների եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններին նվիրված ճառերով: Փոխնախագահը մտադիր է հանդիպել ինչպես Ուկրաինայի եւ Վրաստանի ղեկավարների, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: