AM
20 Հուլիս 2009 - 14:26 AMT

Ղարաբաղյան խնդրի շուրջ շահարկումները ոչ ոքի պատիվ չեն բերում

«Եթե մենք մինչեւ հիմա չենք մեկնաբանել իմ հրաժարականի վերաբերյալ ՀՅԴ-ի պահանջը, ուրեմն դա նշանակում է, որ մեր կարծիքով այն մեկնաբանությունների կարիք չունի», – ԵՄ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտի հետ համատեղ Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը :

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անհիմն է անվանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին ժամանակներս բարձրացած աղմուկն ու իրարանցումը: «Այս ամենը կարող է բացատրվել կամ որոշակի միամտությամբ, կամ պղտոր ջրում ձուկ բռնելու փորձերով: Ես չեմ կարծում, որ ազգային նշանակություն ունեցող ղարաբաղյան խնդրի շուրջ շահարկումները որեւէ մեկին պատիվ են բերում», – ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը: