AM
20 Հուլիս 2009 - 15:21 AMT

Եվրամիությունը պատրաստ է համագործակցել ղարաբաղյան հյակամարտության կողմերի միջեւ համաձայնագրի իրականացման հարցում

Եվրամիությունն ամեն կերպ նպաստում է ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի ջանքերին: Այդ մասին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության «եռյակի» պատվիրակության ղեկավար, Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը :

«Եվրամիությունը պատրաստ է աջակցել համաձայնագրի իրականացմանը, որը, մենք հույս ունենք, առաջիկայում կստորագրվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ», – ընդգծել է Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը: Նրա խոսքերով, Եվրամիությունն անհամբերությամբ ակնկալում է Հայաստանի եւ Արդբեջանի նախագահների միջեւ հանդիպումների ընթացքում կայացած քննարկումների շարունակությունը: «Այժմ գործընթաց է տեղի ունենում, եւ մենք պետք է խրախուսենք այդ փաստը», – հայտարարել է Կարլ Բիլդտը: