AM
21 Հուլիս 2009 - 09:08 AMT

Գերագույն Ռադան կապեր է հաստատում ՀԱՊԿ-ի հետ

Ուկրաինայի Գերագույն Ռադայում ստեղծվել է միջխմբակցային պատգամավորական խումբ, որի նպատակն է իրազեկել Ուկրաինայի քաղաքացիներին ՀԱՊԿ գործունեության մասին: Այդ մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային տեղեկացրել է խմբի ղեկավար Անատոլի Տոլստոուխովը:

Ուկրաինացի պատգամավորները դիմել են Բորդյուժային, խնդրելով պաշտոնական տեղեկատվություն տրամադրել ՀԱՊԿ-ի մասին, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի ու Ուկրաինայի Գերագույն Ռադայի միջեւ կապերի հաստատման հնարավորության մասին:

Տոլստոուխովի նամակում ասվում է, որ խմբի կազմում կան Գերագույն Ռադայի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ, հաղորդում է ՀԱՊԿ ազգային ներկայացուցչությունը ՀՀ-ում: