Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են բանակցությունների հերթական փուլն անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշնանային հանդիպումից հետո: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:
«Աշնան ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախապատրաստական աշխատանքի նոր փուլ կանցկացնեն, որից հետո կարելի է սպասել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների եւս մեկ հանդիպումը», – ասել է Նեստերենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը կայացել է Մոսկվայում հուլիսի 17-ին: Բանակցությունների հիմնական թեման եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարագվորման առնչությամբ 2007 թվականի Մադրիդյան համաձայնագրի սկզբունքների քննարկումը: Հուլիսի 18-ին կայացել է Ռուսաստանի,Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը:





