AM
22 Հուլիս 2009 - 14:10 AMT

Երեւանում կքննարկեն ՏՏ ոլորտի ու կիբեռ-անվտանգության հարցերը

Վաղը Երեւանում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) սիրով հրավիրում է մասնակցելու «Տեղեկատվական տեխնոլոգիաները եւ կիբեռ-անվտանգության մարտահրավերը Հայաստանում» խորագրով քննարկման:

Քննարկման ընթացքում ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը եւ ցանցային ադմինիստրատոր ու ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետ Աշոտ Թուրաջյանը կներկայացնեն երեք հիմնական զեկույցներ:

Կլոր սեղանի շուրջ կքննարկվեն ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման եւ կիբեռ-անվտանգության մարտահրավերները Հայաստանում, ինչպես նաեւ ՌԱՀՀԿ կողմից նոր «Հետազոտական զեկույցը», որն ուսումնասիրության տակ է առել համացանցի (ինտերնետի) եւ կիբեռ-անվտանգության որոշ բնագավառներ` ներառյալ այս խնդրի տնտեսական, քաղաքական, կոմերցիոն եւ ռազմական ազդեցությունները: