Այսօր առավոտյան 11:30-ին Թեհրանում Տու-154 կործանված ինքնաթիռի զոհված ուղեւորների հարազատները, հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց են կազմակերպել «Կասպյան ավիաուղիներ» ընկերության գրասենյակի մոտ: Ակցիայի մասնակիցները պարզաբանումներ էին պահանջում «Կասպյան ավիաուղիներ» ընկերության աշխատակիցներից ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որի արդյունքում 168 մարդ զոհվեց, գրում է Թեհրանի «Ալիք» թերթը:
Թեհրան-Երեւան չվերթը կատարող Տու-154 ինքնաթիռը վթարի ենթարկվեց հուլիսի 15-ին` Թեհրանից շուրջ 200 կմ հեռավորության վրա, թռիչքից 16 րոպե անց: Զոհվեց 168 մարդ: Զոհվածների թվում 36 հայ կա, այդ թվում Հայաստանի հինգ քաղաքացիներ:





