AM
23 Հուլիս 2009 - 09:00 AMT

Հայաստանի նախագահը նոր դեսպաններ է նշանակել

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 22-ին հրամանագրեր է ստորագրել Ռուբեն Կարապետյանին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու եւ Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Հռոմ):

Նախագահ Սերժի Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Արմեն Մելքոնյանը նշանակվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Կահիրե):