AM
23 Հուլիս 2009 - 15:14 AMT

Ամերիկացի զինվորականները Հայոց ցեղասպանության հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին

Հայաստան կատարած այցի շրջանակում ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Թոդ Բանթինգի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաասպանության միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին, հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: