AM
23 Հուլիս 2009 - 19:18 AMT

Ադրբեջանցի զինվորները գնդակահարել են իրենց սպաներին

Հուլիսի 22-ին Ադրբեջանի ԶՈՒ-երի Ֆիզուլինի շրջանում տեղակայված զորամասում, Գյանջա քաղաքից զինակոչիկ Էմին Ռախիմովը եւ նրա զինակիցն ինքնաձիգներից կրակ են բացել հինգ սպայի վրա: Արդյունքում զոհվել է մեկ պրապորշչիկ եւ ավագ լեյտենանտ: Նշվում է, որ պրապորշչիկի վրա արձակվել է 30 գնդակ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ոչ մի կերպ չի մեկնաբանում տեղի ունեցածը:

Դրա հետ մեկտեղ, տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին սեփական աղբյուրներից հաջողվել է պարզել, որ իրականում կրակ են բացել սպայական կազմի ութ ներկայացուցչի վրա, իսկ զոհվածների թվում կա նաեւ մեկ մայոր: Կրակողները ձերբակալված են: