AM
24 Հուլիս 2009 - 08:37 AMT

Հայաստանի հանրային խորհրդի պատվիրակությունն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին հանդիպում է ունեցել նույն օրը Արցախ ժամանած Հայաստանի հանրային խորհրդի պատվիրակության անդամների հետ` խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել է ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Առանձնակի ուշադրություն է դարձվել երկու հայկական հանրապետություններում ընթացող գործընթացներին եւ կարեւորվել հանրային կարծիքի ու հասարակական զարգացումների ուսումնասիրման, ինչպես նաեւ այդ ոլորտում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Երկրի ղեկավարն ընդգծել է հանրային խորհրդի դերը պետության եւ հասարակության կյանքում` նշելով, որ մեծ ակնկալիքներ ունի այդ կառույցի հետ համագործակցության հեռանկարներից: Այդ մասին հաղորդումէ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: