AM
24 Հուլիս 2009 - 17:05 AMT

Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է իսլամիստական խմբավորման 200 անդամների

Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է «Հիզբ ուտ -թահրիր ալ-իսլամի» իսլամիստական արգելված խմբավորման 200 անդամնեի: Ըստ թուրքական ոստիկանության հաղորդագրության, ձերբակալությունները կատարվել են Թուրքիայի միաժամանակ 23 քաղաքներում:

Թուրքական իրավապահ մարմինները բազմիցս են ձերբակալել «Իսլամական ազատագրման կուսակցության» խմբավորման անդամների, որի նպատակն է պանիսլամական պետության ստեղծումը, հաղորդում է Gazeta.ru-ն: