Եթե 20 տարի առաջ Ադրբեջանը բացեիբաց ագրեսիա էր սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, ապա այսօր Վրաստանն այդ նույն քաղաքականությունը ծածուկ է իրականացնում` դիտավորյալ խնդիրներ ստեղծելով Սամցխե-Ջավախեթի շրջանի բնակչության համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը: «Ներկայումս Վրաստանի իշխանությունները դիտավորյալ միջոցներ չեն ձեռնարկում այդ շրջանի զարգացման համար, եւ այդ քաղաքականության հետեւանքները տեսանելի կլինեն մոտ ապագայում», – ընդգծել է հայ փորձագետը:
Նրա խոսքերով, Սամցխե-Ջավախեթին Հայաստանի համար արտաքին աշխարհի «դարպասն» է, եւ հենց դա կկարողանա ապահովել երկրի զարգացումը: «Եթե երկու երկրների նախագահներն իրենց հանդիպումների ընթացքում չանդրդառնան եւ չքննարկեն Ջավախքի հայ բնակչության խնդիրները, ապա դրանք կարող են վերածվել հակամարտության: Այսօր Վրաստանն անելանելի դրության մեջ է եւ պատրաստ է լուրջ փոխզիջում կատարել», -հայտարարել է Աբրահամյանը: Նա հատկապես ընդգծել է, որ այսօր Հայաստանին անհրաժեշտ է մի կողմ դնել Վրաստանի հետ հարաբերությունների կարծրատիպերն ու հստակորեն բարձրացնել տարածաշրջանի հայերի դրության հարցը:





