AM
28 Հուլիս 2009 - 13:01 AMT

Հայաստանի հեռուստատեսության աշխատակիցները կարող են վերցնել «Ոսկե զանգակ» փառատոնի գլխավոր մրցանակը

14 երկրների 148 հեռուստաընկերություներից «Ոսկե զանգակ» Հեռուստատեսային ծրագրերի եւ ֆիլմերի XIII միջազգային փառատոնի գլխավոր մրցանակներին հավակնում են Ռուսաստանի, Ֆինլանդիայի, Հայաստանի, Բուլղարիայի եւ Բելառուսի հեռուստատեսային աշխատակիցները:

Նման եզրակացության է եկել փառատոնի փորձագիտական խորհուրդը, որը մեկ շաբաթվա ընթացքում դիտելով 300 աշխատանք, ընտրել է մոտ 50 հեռուստատեսային ծրագիր եւ ֆիլմ: Սեպտեմբերին Խանտի-Մանսիյսկում կայանալիք «Ոսկե զանգակ» փառատոնի հաղթողները կստանան «Ոսկե աստվածուհի»` փառատոնի գլխավոր մրցանակը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Ոսկե զանգակ» փառատոնը, որը հնարվել է 1996թ.` որպես Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզի հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ վարպետության մրցույթ, հասցրել է միջազգային դառնալ: Դա զանազան ժանրերի հեռուստատեսային աշխատանքների բաց ստեղծագործական մրցույթ է, որի թեման մշտական է` «Մարդն ու ժամանակը»: