AM
28 Հուլիս 2009 - 13:13 AMT

Նադեժդա Բաբկինան անցանկալի անձ է Ադրբեջանում

Հայտնի ռուս երգչուհի Նադեժդա Բաբկինան եւ «Չայ վդվոյոմ» խումբը անցանկալի անձ են հայտարարվել Ադրբեջանում, քանի որ մասնակցել են ԼՂՀ անկախության տարեդարձին նվիրված Ստեփանակերտում կայացած համերգին, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությունը:

Լեռնային Ղարաբաղ այցելած եւ անձնագրերում ԼՂՀ վիզա ունեցող անձիք չեն կարող մուտք գործել Ադրբեջան եւ կարտաքսվեն: Արգելքը տարածվում է բոլորի վրա, այդ թվում նաեւ շոու-բիզնեսի ներկայացուցիչների ու մարզիկների վրա: Այդպես, Ադրբեջանից արտաքսվել է Լիտվայի «Էկրանաս» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Գյադաս Սարոչկան:

Ռուս երգիչներ Կատյա Լելը, Ազիզան, Սոսո Պավլիաշվիլին եւ շատ ուրիշներ հայտնվել են «սեւ ցուցակում» եւ չեն կարող համերգ տալ Ադրբեջանում: