Իրանի արդյունաբերության նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը մեղավոր է ճանաչվել խարդախության մեջ: Իրանի մամուլը հաղորդել է, որ Մեհրաբիանը յուրացրել է «երկրաշարժի դեպքում ամրացված սենյակի» գաղափարը իրանցի հետազոտող Ֆազրանես Սալիմիից: Թեհրանի դատարանը մեղավոր է ճանաչել նրան, սակայն պատժի մասին որոշում չի կայացրել:
Այս լուրը հայտնվեց այն բանից անմիջապես հետո, երբ Ահմադինեժադը ստիպված էր պաշտոնանկ անել իր առաջին փոխնախագահ Ռահիմ Մաշաիին` պահպանողական շրջանակների ճնշմամբ:
Մահմուդ Ահմադինեժադի երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին եւ նա պետք է մինչեւ հաջորդ ամսվա ավարտը հայտնի նախարարների նոր կաբինետի կազմը, որին պետք է հավանություն տա մեջլիսը, հաղորում է MIGnesw.com-ը:





