AM
29 Հուլիս 2009 - 12:26 AMT

Սերբիայի նախագահին Մատենադարանում ձեռագիր աղոթարան են նվիրել

«Մատենադարան այցելելուց հետո ես հասկացա, որ հայ եւ սերբ ժողովուրդները շատ ընդհանուր բան ունեն, հատկապես մշակույթի հարցում»,- հայտնել է Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը «Մատենադարան» Ձեռագիր մատյանների ինստիտուտ կատարած այցելության ժամանակ:

Բորիս Տադիչին ցույց են տվել հիմնական ցուցադրության սրահը, կիլիկյան ձեռագրերի հավաքածուն եւ պատմել են հայկական գրչության պատմության մասին: Տադիչը ստորագրել է նաեւ պատվավոր հյուրերի մատյանում:

Սերբիայի նախագահին նվիրեցին ձեռագիր աղոթարան եւ հին հայկական մանրանկարների ալբոմ: Բորիս Տադիչն իր հերթին Ինստիտուտին Սերբիայի մասին գիրք նվիրեց: