Հայտնի ֆրանսիացի գրող, փիլիսոփա Բերնար-Անրի Լեւին, որը Հայկական հարցի ակտիվ պաշտպաններից է, իր էջն է բացել Facebook սոցիալական ցանցում: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, այդ սոցիալական կայքի միջոցով Լեւին մտադիր է ողջ աշխարհին ներկայացնել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրեքնի ընդունման անհրաժեշտությունը:
Ֆրանսիացի գրողը նաեւ լայնածավալ քարոզարշավ է կազմակերպել You Tube կայքում, որտեղ կզետեղվեն ելույթներ ու տեսահոլովակներ տարբեր լեզուներով, այդ թվում նաեւ թուրքերեն: Հայերը կարող են սատարել Բերնար-Անրի Լեւիի այս նախաձեռնությանը` այցելելով http://www.facebook.com/pages/Bernard-Henri-Levy/91342363268:





