AM
30 Հուլիս 2009 - 07:02 AMT

Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա Ղրղզստանում հուլիսի 31-ին-օգոստոսի 1-ին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել իրազեկ աղբյուրներից: Գագաթնաժողովը կանցնի Իսիկ-Կուլի լճափին գտնվող Ղրղզստանի նախագահի նստավայրում:

Հանդիպմանը կմասնակցեն նաեւ Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ու Ղրղզստանի նախագահները: