AM
30 Հուլիս 2009 - 12:29 AMT

ՀԱԿ-ն ցավում է, որ ԼՂՀ-ն վստահում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին

«Քանի որ ԼՂՀ ապագայի հարցը կապված է ինքնորոշման հետ, ապա ՀԱԿ-ի համար մեծ նշանակություն ունի Արցախի դիրքորոշումը, բայց, ցավոք, ԼՂՀ-ում մինչ օրս վստահում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին նշել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող խորհրդի անդամ Դավիթ Շահնազարյանը: