AM
30 Հուլիս 2009 - 15:15 AMT

ԱՊՀ երկրները մշակում են Մշակույթի ոլորտում համագործակցության հայեցակարգի նախագիծը

ԱՊՀ մասնակից պետությունները մշակում են Մշակույթի ոլորտում համագործակցության հայեցակարգի նախագիծը: Փաստաթուղթը քննարկվել է Մինսկում ԱՊՀ գործադիր կոմիտեում հուլիսի 28-29 կայացած փորձագիտական խմբի նիստում:

Նիստին մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, ՌԴ-ի, Տաջիկստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները:

Փորձագետները քննարկել են առաջարկները եւ մի շարք փոփոխություններ են կատարել նախագծի տեքստում:

Հայեցակարգի նախագիծը ներկայացնում է իրենից այդ ոլորտում ԱՊՀ երկրների հետ համաձայնեցված պաշտոնական հայացքների, խնդիրների ու հիմնական ուղղությունների համախմբումը: Այդպես, նախագծում սահմանվում են մշակութային ժառանգության պահպանման, թատերական, երաժշտական ու կերպարվեստի աջակցության, մշակութային ինդուստրիայի զարգացման ոլորտում: Փաստաթղթի իրականացումը պայմաններ կստեղծի ազգային մշակույթների պահպանմանն ու զարգացմանն ուղղված ԱՊՀ պետությունների ջանքերի համախմբման համար, հաղորդում է ԱՊՀ գործոկի մամլո ծառայությունը: