AM
30 Հուլիս 2009 - 16:21 AMT

Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարն այցելել է ՀՀ Պաշտպանության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի հիմնադրման 15-ամյակի եւ 2009 թ. ռազմա-ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հերթական աշխատանքային այցելությունն է կատարել Պաշտպանության նախարարություն:

Ռազմական գերատեսչությունում մեր երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը տեղում լսել է ոլորտի տարբեր պատասխանատուների զեկույցները, տվել համապատասխան հրահանգներ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: