AM
31 Հուլիս 2009 - 08:06 AMT

Փոխվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը իր պարտականությունների կատարմանը կանցնի օգոստոսի 1-ին: Ինչպես հաղորդում է դաշինքի մամլո ծառայությունն, առաջին աշխատանքային օրը` օգոստոսի 3-ին, Ռասմուսենը կհանդիպի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Կլաուդիո Բիսոնյերոյի, դեսպան Պեր Պոուլսեն-Հանսենի, Խորհրդի ղեկավար ու Սպառազինությունների կոմիտեի նախագահ ծովակալ Ջանպաոլո դի Պաոլայի հետ:

ՆԱՏՕ-ի գործող գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի լիազորությունների ժամկետը լրանում է օգոստոսի 31-ին: