Մոսկվայի ժամանակակից արվեստի «Մարս» կենտրոնում այսօր բացվել է արտասովորոր մի ցուցահանդես: «Մեկ վեցերորդը պլյուս» ծրագրի շրջանակներում «Տրանսֆեր» ցուցահանդեսին են հրավիրվել ամենաարտառոց գեղանկարիչները ԱՊՀ բոլոր երկրներից: Նկարիչները Մոսկվա են բերել իրենց քանդակները, նկարներն ու տեսաինստալյացիաները:
Ցուցահանդեսի նախաձեռնողը ՌԴ Նկարիչների միությունն է, ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Միր» հեռուստաալիքը, արվեստագետներն ընդգծել են, որ նման ստեղծագործությունները պետք է ուղղակի տրամդրություն ստեղծեն եւ ասել են, որ մասնակիցներին դա հաջողվել է:
Օգոստոսի 18-ին Մոսկվայում ԱՊՀ կինեմատոգրաֆիստների մասնակցությամբ կբացվի վավերագրական կինոյի ու լուսանկարների ցուցահանդեսը:





