AM
31 Հուլիս 2009 - 16:44 AMT

Արցախյան հիմնախնդիրը կարելի է դիտարկել նաեւ որպես ապագաղութացման գործընթաց

«Խոսելով ղարաբաղյան հիմնահարցի մասին` մենք պետք է հասկանանք, որ դա ոչ թե տարածաշրջանային, այլ միջազգային խնդիր է, քանի որ այն կարելի է դիտարկել թե ազգերի ինքնորոշման իրավունքի, այնպես էլ ապագաղութացման գործընթացի տեսակետից»,- մամլո ասուլիսին հայտնել է «Ազգային ինքնորոշում» Միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին` նա հայտնել է, որ դա հակամարտության կարգավորման` ոչնչի չպարտադրող փուլ է: «Մադրիդյան սկզբունքները ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական առաջարկն են, որին կողմերը կարող են համաձայնել եւ հակառակը»,- նկատել է Հայրիկյանը: