AM
1 Օգոստոս 2009 - 08:42 AMT

Ռուսաստանում կստեղծվի ՀԱՊԿ տեղեկատվական անվտանգության կենտրոն

ՀԱՊԿ անդամ պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովում տեղի է ունեցել «ՀԱՊԿ գոտում անվտանգության, կրոնական ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի հարցերին նվիրված առավելապես անկեղծ ու կառուցողական խոսակցություն»,-հայտարարել է գագաթնաժողովը հյուրընկալած Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը: Նա նշել է, որ իրեն ուրախացնում է, որ «ՀԱՊԿ գագաթնաժողովը հավաքվել է ամբողջ կազմով»: Հանդիպմանը որոշվել է ստեղծել ՌԴ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն տեղեկատվական անվտանգության ոլորտում, որը կծառայի փորձի փոխանակմանն այդ ոլորտում: Բակիեւն ընդգծել է, որ «սա շատ լուրջ որոշում է», հաղորդում է «Վեստնիկ Կավկազա»-ն: