AM
4 Օգոստոս 2009 - 10:41 AMT

Թուրքիայում քննարկվում է քրդական հարցը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ, քննարկելու համար կառավարության առաջարկած քրդական խնդրի կարգավորման ծրագիրը: «Քրդական հարցի կարգավորում. թուրքական մոդել» խորագրով հանդիպումը տեղի ունեցավ Ոստիկանության ակադեմիայում:

Հավաքվածները, որոնք հիմնականում ներկայացնում էին իշխող Արդարության ու զարգացման կուսակցությունը, որոշեցին, որ հարկավոր է այդ գործընթացին ներգրավել նաեւ ընդդիմադիր կուսակցություններին` Ժողովրդահանրապետական, Ազգայնական գործողությունների կուսակցությանն ու քրդամետ Ժողովրդավարական հանրության կուսակցությանը:

Քննարկման ընթացքում կարեւորվել է երկխոսության հաստատումն այն կուսակցությունների միջեւ, որոնք տրամաչափորեն հակառակ դիրքորոշումներ ունեն քրդական հարցում, գրում է Zaman-ը: