Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մարսելա Նիկոդեմոսին:
Շնորհավորելով դիվանագետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` պաշտպանության նախարարը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բրազիլական հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն եւ կընդգրկեն համագործակցության նոր ոլորտներ:
Ընդգծելով Լատինական Ամերիկայի երկրների եւ մասնավորապես Բրազիլիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ պաշտպանական բնագավառում հարաբերությունները զարգացնելու Հայաստանի շահագրգռվածությունը` Ս. Օհանյանն առաջարկեց կազմակերպել փորձագիտական խմբերի փոխայցելություններ:
Հանդիպման ընթացքում նշվեց, որ պաշտպանական համագործակցության զարգացմանը մեծապես կնպաստի Բրազիլիայի ռազմական կցորդի հավատարմագրումը Հայաստանում:





