Այն, որ տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները մասնակցում են South Stream եւ Nabucco նախագծերին, չի նշանակում, որ Հայաստանը մեկուսացած է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Նորավանք» քաղաքական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Սեւակ Սարուխանյանը: Նրա խոսքերով, Հայաստանն ամեն դեպքում չէր կարողանա մասնակցել South Stream նախագծին, ինչը չի կարելի ասել Nabucco-ի մասին:
«Nabucco-ն դեռեւս կոնկրետ նախագիծ չէ»,-ասել է հայ վերլուծաբանը` նշելով, որ միայն Իրանի մասնակցության դեպքում հնարավոր կլինի խոսել նրա իրականացման մասին: «Եթե Իրանը միանա Nabucco-ին, ապա չի բացառվում նաեւ Հայաստանի հնարավոր մասնակցությունը նախագծին»,-ասել է Ս.Սարուխանյանը: Սարուխանյանն ընդգծել է, որ այն փաստը, որ Հայաստանը չի մասնակցում այդ նախագծերին ոչ մի կերպ չի ազդում երկրի տնտեսության վրա:





