Եվրոպական միությունը դիտարկում է Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան իրանցի աշխատակցի, Ֆրանսիայի դեսպանատան` կրկնակի քաղաքացիություն ունեցող աշխատակցի եւ Իրանի մայրաքաղաքում օտար լեզուներ դասավանդող ֆրանսուհու հանդեպ սկսված դատավարությանն արձագանքելու տարբերակները: Նրանք մեղադրվում լրտեսության, հակակառավարական ելույթների կազմակերպման եւ Իրանում «թավշե հեղափոխություն» նախապատրաստելու մեջ:
Ինչպես հաղորդել է բրիտանական BBC ռադիոընկերությունը, ԵՄ համատեղ քայլերի թվում է Թեհրանից Եվրամիության անդամ-երկրների դեսպանների միաժամանակյա հետ կանչելը, ինչպես նաեւ նոր տնտեսական պատժամիջոցների ներմուծումը: Պատասխանի բանաձեւն այժմ համաձայնեցնում է ԵՄ-ում նախագահող Շվեդիան, հաղորդում է newsru.com-ը:





