«Ես Երեւանում չեմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանների վերադարձումը կապահովվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես պնդում են հայկական ԶԼՄ-ները: Ես հայտարարել եմ, որ 7 շրջանների վերադարձումն արտացոլում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը», – այդ մասին ANS TV-ին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ներկայացնող համանախագահ Մեթյու Բրայզան:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին, Մեթյու Բրայզան ասել է, որ տարածաշրջանի բնակչությունն ինքն այն կորոշի. «Մենք առայժմ չգիտենք, թե ինչով կավարտվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, սակայն հանրաքվեի անցկացումը կլինի հիմնական պահերից մեկը»:





