AM
12 Օգոստոս 2009 - 08:09 AMT

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ նշանակվել է Կարեն Նազարյանը

Նախագահ Սերժ Սարգսյաննօգոստոսի 10-ին հրամանագիր էստորագրել ԱրմենՄարտիրոսյանին Միավորվածազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պարտականություններից ազատելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

Հանրապետության Նախագահի նույնօրվա մեկայլհրամանագրով ԿարենՆազարյանը նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը` Նյու Յորք):