«Տեղեկատվական պատերազմները եւ հայկական կայքերի վրա ադրբեջանական հակերների զանգվածային հարձակումները» թեմայով կայացած մամլո ասուլիսի ժամանակ Smart Systems հայկական ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանը լրագրողներին հաղորդել է, որ Հայաստանում փորձագետների խումբ է կազմավորվում` հայկական կայքերի վրա հակերների հարձակումների դեմ պայքարելու նպատակով:
Մասնավորապես, երկօրյա քննարկումներից հետո խումբը որոշում էր կայացրել այսպես կոչված «chek list»-ի ստեղծման վերաբերյալ, որտեղ կտրվի անվտանգության այն պահանջների ցանկը, որին պետք է համապատասխանեն հայկական կայքերը: Այսինքն, ինչպես նշել է Ասլանյանը, կայքի անվտանգությամբ շահագրգռված անձինք, առաջին հերթին, պետք է ղեկավարվեն երկու չափորոշիչներով` նախ եւ առաջ հենց կայքի տեխնիկական եւ տեղեկատվական ապահավովածության մակարդակով, եւ երկրորդ` այն սերվերի անվտանգության մակարդակով, որում բազավորված է կայքը:





